Թուրքիայում ձերբակալել են բրիտանացի պատգամավորի որդուն՝ ԻՊ անդամակցելու փորձի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանությունների կողմից  Սիրիայի հետ սահմանին ձերբակալված 21-ամյա Վահիդ Ահմեդը՝ անգլիական Ռոչդեյլ քաղաքի լեյբորիստական կուսակցությունից քաղխորհրդի պատգամավոր Շաքիլ Ահմեդի որդին, այսօր արտաքսվել է Թուրքիայից. հայտնում է Anadolu գործակալությունը:

Ահմեդը ձերբակալվել է ապրիլի 1-ին Թուրքիայի արևելյան Հաթայ նահանգում 9 բրիտանացու հետ միասին, ովքեր ապօրինի կերպով փորձել են անցնել թուրք-սիրիական սահմանն ու միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Բոլոր ձերբակալվածները բարեկամներ են հանդիսանում, նրանց թվում եղել 4 երեխա:




Լրահոս