«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆլավիո Ազարոն։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիը որոշել է վերադառնալ «Նյուելս Օլդ Բոյզ»։ Տեղափոխությունը կարող է կայանալ արդեն այս տարվա դեկտեմբերին, երբ լրանա «Ինտեր Մայամիի» հետ նրա պայմանագրի ժամկետը։
37-ամյա ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ կցանկանար կարիերան ավարտել հարազատ ակումբում։ Մեսսին ֆուտբոլային առաջին քայլերն արել է հենց «Նյուելս Օլդ Բոյզում», որի կազմում նա եղել է 1995-2000 թվականներին։





























