Մեսսին տուն է հրավիրել երկրպագուին, ով 10 ժամ կանգնած սպասել է նրա տան դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիոնել Մեսսիի երկրպագու Խուան Պոլկանը տասը ժամ կանգնել է իր կուռքի տան դիմաց, մինչև նրան թույլ են տվել մտնել ֆուտբոլիստի՝ Փարիզում գտնվող բնակարան։

«Ես համացանցում փորձեցի գտնել Մեսսիի հասցեն, բայց ոչ մի տեղեկություն չկար։ Ինձ հաջողվեց ստանալ այն վարսահարդարից, ով ժամանակին սպասարկում էր Մեսսիին տանը: Նա ինձ նույնպես ճշգրիտ հասցեն չասաց, միայն տարածքը, և ինձանից պահանջվեց մոտ 45 րոպե՝ ճիշտ տեղը գտնելու համար»,– մեջբերում է Պոլկանին Infobae-ն։

Երկրպագուի խոսքերով՝ ինքը տան դիմաց կանգնած է եղել առավոտյան ժամը 9-ից և գրեթե հուսահատվել է, երբ Մեսսիի անվտանգության աշխատակիցը խոստացել է ոստիկանություն կանչել։ Բայց ֆուտբոլիստի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, տեսել է նրան ու տուն հրավիրել։

«Առաջին, որ տեսա, Մեսսին էր, նա կանգնած էր իմ դիմաց հողաթափերով, և ինձ ասաց. «Բարև ձեզ»: Անհավանական պահ էր։ Ես նրան ասացի, որ սիրում եմ իրեն, նկարվեցինք, նա գրկեց ինձ ու ստորագրեց ձեռքիս տակ»,- ասել է երկրպագուն, ով նույն օրը ինքնագիրը դաջվածքի է վերածել։




Լրահոս