«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտնել է, թե որ դեպքում Լեո Մեսսին կլքի ակումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը անդրադարձել է թիմի առաջատար եւ ավագ Լեո Մեսսիի ակումբային գրանցումը փոխելու մասին խոսակցություններին. «Վստահ եմ, որ Մեսսին հաջորդ մրցաշրջանում կմնա «Բարսելոնայում»: Կարծում եմ` նա կարիերան կավարտի «Կամպ Նոու»-ում: «Բարսելոնան» միշտ ձգտում է կառուցել հաղթող թիմ: Եթե Լեոն զգա, որ այսպիսի թիմ չի կառուցվում հնարավոր է հեռանա»,- Սետյենի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Հիշեցնենք, որ անձամբ Մեսսին նույնպես անդրադարձել էր իր կատալոնական ակումբը լքելու մասին լուրերին ` դրանք համարելով կեղծ:
Արգենտինացի հարձակվողի եւ կատալոնական ակումբի միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս