Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ․Կոտայքի կրակոցների գործով ձերբակալվել է Արզնիի համայնքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գիշերը Կոտայքի մարզում կրակոցների գործով ձերբակալվել է Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը։

ArmLur.am-ի տեղեկություններով` կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Արզնիի «Avenue Arzni» հյուրատնից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, կա 2 վիրավոր։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր։

ArmLur.am-ը դեպքի վայրում է և ներկայացնում է բացառիկ տեսանյութ հենց այնտեղից։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ կա նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի են ենթարկվել։

Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները պարզում են հրազենային վնասվածք ստացած և այդ 2 քաղաքացիների ինքնությունը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից արդեն հիվանդանոց է մեկնել քննչական խումբը։

Քնար Մանուկյան




Լրահոս