ՕԵԿ-ին առաջարկվել է նախարարական 3 պորտֆել. Հովհ. Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը հայտարարություն է տարածել ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «ՕԵԿ-ը դառնում է ընդդիմությո՞ւն» վերտառությամբ հոդվածի` պաշտոնապես տեղեկացնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ–ին առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում։

«Այսինքն՝ ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որևիցե խնդիր գոյություն չունի և հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

«Օրինաց երկիր» կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու, կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում և կկայացվի համապատասխան որոշում:
Նիստից հետո, Ժամը 20:00-ին, լրատվամիջոցների համար հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,– ասվում է Հովհաննես Մարգարյանի հայտարարությունում։




Լրահոս