Armenian text to speach

«Mercedes»-ը հայտնվել է Սևանա լճում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել Սևանա լճում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենան լճից դուրս բերելու համար դեպքի վայր պետք է ժամանի հատուկ տեխնիկա՝ վերամբարձ կռունկով:




Լրահոս