Armenian text to speach

Պաշտպանության նախարարի խորհրդականը աղմկահարույց կրակոցների հետևանքով հրաժարական տվեց․ որդին բանտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, Սուրեն Պապիկյանի խորհրդական Արտակ Տոնոյանը ազատվել է պաշտոնից։

Իսկ ի՞նչն է պատճառը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Կոտայքի մարզում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով սպանվեց մեկ անձ։ Կրակոցներից առաջ տեղի է ունեցել խնջույք, որին մասնակցել է Մամիկոն Դավթյանը։ Խնջույքի ընթացքում մասնակիցների միջև ծագել է վիճաբանություն, որի ժամանակ ծեծի են ենթարկել Անդրանիկ Կիրակոսյանին։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 14-ին, միջադեպի մասնակիցները պայմանավորվել են հանդիպել Երևան–Աշտարակ գլխավոր ավտոճանապարհի դեպի Պռոշյան գյուղ տանող կամրջի տակ՝ պարզաբանելու, թե ով ում է ծեծել։

Արդյունքում, հանդիպում-պարզաբանումը ճակատագրական է դարձել Մամիկոն Դավթյանի համար․ նա վիրավորվել է և այսօր մահացել հիվանդանոցում։

Ավելին, լուրեր կան, որ կրակոցների գործով անցնում է հայտնի գեներալի որդին։ Եվ ահա պարզվում է, որ գեներալը Պաշտպանության նախարարի խորհրդական Արտակ Տոնոյանի որդին Արտաշես Տոնոյանն է, որը այս պահին կալանավորված է և գտնվում է Նուբարաշենի բանտում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի առավոտյան կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ։ Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ եղել է երկու վիրավոր։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Պռոշյանի բնակիչ, 24-ամյա Մամիկոն Դավթյանն է, ով երբեք քրեական պատմությունների մեջ չի եղել և համարվում էր գյուղի համեստ ու առաքինի բնակիչ։ Շատերը զարմացած են, թե ինչու և ով կարող էր կրակել նրա վրա։ Նրա ընտանիքը ևս միշտ ապրել է արդար քրտինքով վաստակած հացով։

Նկատենք, որ Պաշտպանության նախարարի խորհրդականներն ու կամ նրանց հարազատները վերջին շրջանում կրիմինալի մեջ են։ Օրերս հայտնել էինք, որ կալանավորվել էր նաև նախարարի խորհրդական Արշակ Օրդուխանյանը։




Մամուլի Տեսություն

Լրահոս