Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրառում է կատարել կապված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչած վիրավորանքների հետ։
«Կանաց իրավունքներով զբաղվողներին էլի կորուստ տվեցինք. ալո՞.
Հերթը հասավ ընդդիմադիր կին պատգամավորին, էլի կորուստ տվեցինք կանանց իրավունքների պաշտպաններին։
Ուզում եմ հասկանամ էլի, ընդդիմադիր հայացքներով կանայք ինչ-որ սեգրեգացիայի արդյուքում են վռազ «անտեսանելի» դառնում իրավապաշտպանների համար՞:
Ալո, չի լսվում՞, զրո քաշենք՞»,- նշել է նա։
























































































