Նախագահականից Նելսոն Զուլոյանին արգելել են լքել ՕԵԿ-ը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը դեռեւս չի լքել ՕԵԿ-ը`   ի տարբերություն իր կուսակիցընկեր, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Զուլոյանը եւս ցանկացել է դուրս գալ ՕԵԿ-ից, սակայն նախագահական նստավայրից նրան արգելել են: Թերեւս  նախագահական նստավայրում մտահոգված են ՕԵԿ-ի ճակատագրով, որ կուսակցությունից սկսված արտահոսքը կարող է շատ շուտով ճակատագրական դառնալ նրանց համար: Մինչդեռ, իշխանություններին պետք է հնարավորինս բազմամարդ գրպանային ընդդիմություն: ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը Զուլոյանի մասին մեր հարցին ի պատասխանասաց. «Նման տեղեկատվության չեմ տիրապետում, իրենից հարցրեք»: Ի դեպ, հավելենք, որ Արթուր Բաղդասարյանը կոալիցիայից դուրս գալու օրը, կուսակցության քաղխորհրդի նիստից առաջ, իր նախարարների հետ զրույցում ասել է, թե այսքանից հետո Սերժ Սարգսյանը մնում է իր ընկերն ու նա ամեն ինչի մասին տեղյակ է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս