ԲՀԿ-ն փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն այս օրերին պատգամավորության թեկնածուի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թիվ 25 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Դավիթ Քոչարյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն ցանկանում է այնտեղ կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրել: Ավելին՝ մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն ներքին պայմանավորվածություն ունի, որ այդ ընտրատարածքը մնալու է իրեն, եւ ՀՀԿ-ն այնտեղ չի խառնվելու: Սակայն ԲՀԿ-ականները դեռ չեն կողմնորոշվել, թե ում են առաջադրելու: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ոչ մի բան ասել չեմ կարող: Հենց տեղեկատվություն լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս