Չեմ կարծում, թե ՕԵԿ-ի հեռահար նպատակներն արդյունավետ կլինեն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց արդեն Ազգային ժողովի նորանշանակ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Ես նրանց խորհուրդ չէի տա այդպես վարվել, ինձ համար նրանց նեղացկոտության իրավիճակն անհասկանալի է: Որպես պատճառ նշեցին Արթուր Բաղդասարյանի վարչապետ չդառնալը: Նրանց կեցվածքն անհասկանալի է», – նշեց նա:
Պատասխանելով Armlur.am-ի հարցին, թե այս ամենից հետո քաղաքացիներն ու ընդդիմության ներկայացուցիչները կվստահե՞ն ՕԵԿ-ին, նա նշեց.
«Եթե ազնիվ կեցվածք ընդունի, կկարողանան համագործակցել: Չեմ բացառում, որ ճիշտ կեցվածքը կազդի իր իմիջի վրա», – նշեց նա:
Ալեքսանյանի խոսքով, բնականաբար ՕԵԿ-ն իր քայլով քաղաքական նպատակներ է հետապնդում, սակայն պատգամավորի խոսքով, չի կարծում, թե այդ նպատակներն արդյունավետ կլինեն: Որպես նպատակ, նա նշեց նաև առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելը:
Անդրադառնալով ՕԵԿ նախարարների` կուսակցությունից դուրս գալու քայլին, նա նշեց, թե կուսակցությունը պետք է վեր դասել անձնական նկատառումներից: