Ժիրինոսկու կողմից տուժած լրագրողը հիվանդանոցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Россия сегодня» գործակալության հղի թղթակիցը Վլադիմիր Ժիրինովսկու հետ սկանդալից հետո հայտնվել է հիվանդանոցում: Տեղեկացվում է, որ երիտասարդ կնոջ վիճակը հաջողվել է կայունացնել, հայտնում է trud.ru-ն:

Թերթի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է լրագրողի հասցեին հնչած վիրավորանքների հետ կապված դատարան դիմելու մտադրության մասին:

«Պետդումայում նողկալի միջադեպի հետ կապված, որի պատճառով` Վլադիմիր Ժիրինովսկու արարքից հետո մեր թղթակիցը հայտնվել է հիվանդանոցում, մենք որոշել ենք օգտագործել բոլոր իրավաբանական հնարավորությունները` օրենսդրությանը համապատասխան պարոն Ժիրինովսկուն հնարավորինս խիստ պատժելու համար», – ասել է Սիմոնյանը:

Դատավարությանը կմասնակցի հայտնի փաստաբան Անատոլի Կուչերենան:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին, ի պատասխան մեկնաբանության խնդրանքի, սկսել է վիրավորանքներ հնչեցնել լրագրող կնոջ, այնուհետև նաև նրա գործընկերների հասցեին, որոնք փորձել են կարգի հրավիրել քաղաքական գործչին:




Լրահոս