Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 12-15-ը կգործուղվի Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):
Արշակյանը Վաշինգտոն կմեկնի՝ մասնակցելու Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2025 թվականի տարեկան խորհրդարանական հանդիպման աշխատանքներին:

























































































