Armenian text to speach

Արաբկիրի համայնքային ոստիկանները երիտասարդի մոտ թմրամիջոց են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել մայրաքաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գլանակ, որոնցից մեկը՝ կիսամոխրացած հետքերով, մյուսը՝ բուսական զանգվածով, 1,28 գրամ մարիխուանա, մոտ 1 գրամ կոկաին և գաղտնի փականով դանակ։

29-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս