Armenian text to speach

ՌԴ-ն համոզված է՝ Մակրոնի Կիևին աջակցելու ցանկությունը շոու է, որը սրելու է հակամարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա 2000 ֆրանսիացի զինվոր և սպա ուղարկելու մտադրությունը ուժի ցուցադրություն է՝ ուղղված հակամարտության սրմանը և, հավանաբար, չի իրականանա։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի կամավորական կորպուսի 7-րդ գրոհային բրիգադի հրամանատար Ալեքսանդր Բորոդայը։
«Մակրոնի որոշումը մաքուր շոու է, որը նպատակ ունի սրել հակամարտությունը։ Սակայն ես մի շարք կասկածներ ունեմ, որ այդ ստորաբաժանումները կտեղակայվեն», – ասել է Բորոդայը։

Նրա խոսքով՝ 2000 ֆրանսիացի զինվորները կմիանան Ուկրաինայում արդեն իսկ գտնվող մարտիկների թվին՝ քողարկված որպես վարձկաններ և հրահանգիչներ, և որևէ դեր չեն խաղա, եթե նրանք իրականում ուղարկվեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնի հրամանով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ (հավաքակազմ) տեղակայել Ուկրաինա՝ Կիևի ռեժիմին աջակցելու համար

Նանիկ Աղասյան




Լրահոս