Armenian text to speach

Ստոկհոլմում ավտոբուսը բախվել է կանգառին. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստոկհոլմի հյուսիս-արևելքում ավտոբուսը բախվել է ավտոբուսի կանգառին։ Դեպքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Շվեդիայի ոստիկանությունն իր կայքում։

«Ավտոբուսը մի քանի մարդու է վրաերթի ենթարկել Վալհալլավագենում՝ Տեխնիկական համալսարանի մոտ։ Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել տուժածների թիվը, սեռը կամ տարիքը», – ասվում է հայտարարության մեջ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպը որակել են որպես անզգուշությամբ կատարված սպանություն ծանրացնող հանգամանքներով։

Փրկարարական ծառայությունները ներկայումս աշխատում են դեպքի վայրում՝ պարզելով միջադեպի պատճառները։




Լրահոս