Armenian text to speach

Նիգերիայում կաթոլիկ դպրոցից առևանգված աշակերտների և ուսուցիչների թիվը հասել է 315-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիգերիայում Սուրբ Մարիամ կաթոլիկ դպրոցից առևանգված աշակերտների և ուսուցիչների թիվը հասել է 315-ի, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիայի ներկայացուցչին։

«Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիան հայտարարել է, որ ուրբաթ առավոտյան զանգվածային առևանգման հետաքննությունից հետո ստացվել են նոր տեղեկություններ՝ հավելելով, որ առևանգվածների ընդհանուր թիվը այժմ կազմում է 303 աշակերտ և 12 ուսուցիչ», – հայտնում է գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 227 առևանգվածի մասին:




Լրահոս