Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամին մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովը ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
Կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արման Մովսեսի Լազրյանը նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Այսպիսով, մանդատը տրվել է Խորեն Գեւորգի Հովհաննիսյանին։






























