Վաղամեռիկ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի կինը`ՔՊ նախընտրական ցուցակում։
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության վաղամեռիկ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի կինը` Կարինե Գևորգյանը նախօրեին ընդգրկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ նախընտրական ցուցակում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ասատրյանի կինը ՔՊ վարչության մոտ ներկայացրել է իր նպատակը պատգամավոր լինելու ու Փաշինյանի համաձայնությամբ նրան ընդգրկել են ՔՊ ցուցակում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին Մաթևոս Ասատրյանը սրտի կաթված էր ստացել ու մահացել:

Հիշեցնենք, որ պատգամավորը 37 տարեկան էր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր: Ասատրյանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր և, նախնական տեղեկություններով, մահացել էր սրտի կաթվածից։
Նա երեք երեխա ունի:
Մաթևոս Ասատրյանը ծնվել է 1985թ. Ապարանի շրջանի Քուչակ գյուղում։
2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր։
Սոնա Գրիգորյան





























