Armenian text to speach

Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրված մեքենաների թիվը հասել է 1173-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրված մեքենաների թիվը հասել է 1173-ի, մինչդեռ նախորդ տարի Նոր տարվա գիշերը այրվել էր 984 մեքենա, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ BFMTV-ն հայտնել էր, որ Ֆրանսիայում Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ այրվել է ավելի քան 800 մեքենա։

«Այրված տրանսպորտային միջոցների թվի աճ է գրանցվել. այրվել է 1173 տրանսպորտային միջոց՝ նախորդ տարվա 984-ի համեմատ»,-ասվում է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։

Բռնության և գույքի վնասման դեպքերի կապակցությամբ երկրում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 505 մարդ, որոնցից 403-ը կալանավորվել են։




Լրահոս