Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նշեց, թե հաջորդ շաբաթ հրաժեշտ կտա իր աշխատասենյակին, իսկ մինչ այդ հանդիպումներ կունենա նախագահի և ԱԱԽ անդամների հետ:
«Ծառայողական ամառանոցից դուրս եմ գալու, իմ 6 հոգանոց ընտանիքով կտեղափոխվեմ երեքսենյականոց բնակարան», – նշեց նա:
Անդրադառնալով բիզնեսով զբաղվելու հարցին՝ ՕԵԿ առաջնորդն ասաց.
«Ես իմ կյանքում ունեմ մի մասնավոր ձեռնարկություն՝ «Հայասի գրուպ» ընկերությունը, որի սեփականատերն եմ ես, դրա համար խոշոր վարկեր ենք վերցրել Հայաստանի մի քանի բանկերից, 0-ից ենք սկսել, և հիմա էլ այն աշխատում է վարկերով»:
Անդրադառնալով արդեն եղբոր գործարար լինելուն ու բիզնեսով զբաղվելուն՝ նա նշեց, թե իր եղբայրը բիզնեսով զբաղվել է դեռ ուսանողական տարիներից:
«Նա Մոսկվայում էլ բիզնես ունի, սակայն ես ու իմ եղբայրն այդ առումով իրար հետ կապ չունենք», – նշեց նա:
Անդրադառնալով արդեն իր հետագա գործունեությանը՝ նա նշեց, թե չի բացառվում, որ 2018թ. նախագահական ընտրություններին կդնի նաև իր թեկնածությունը: