Armenian text to speach

«Ժողովուրդ»-ի շնորհիվ լուծված հարցեր. 15 ամյա վայրկյանաչափ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ժողովուրդ օրաթերթի 15 ամյակի առիթով հրապարակում ենք մի քանի հոդվածներ՝ իբրև հաջողության պատմություններ, որոնք դրական լուծում են ստացել մեր հրապարակումների շնորհիվ:

  • 2012-ին գրել էինք, որ 67-ամյա թոշակառու Սուսաննա Նավասարդյանը լոտո էր շահել, որից հետո սոցծառայությունից կանչել եւ տեղեկացրել էին, որ զրկված է նպաստից, քանի որ լրացուցիչ եկամուտ ունի: 2012թ. «Ժողովուրդ»-ի շնորհիվ տիկնոջ նպաստը վերականգնեցին:
  • 2013-ին մեզ էր դիմել Նունե Մկրտչյանը` բողոքելով, որ 4 տարի է` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանն խաբում ու չի վերադարձնում 9000 ԱՄՆ դոլարի իր պարտքը: Հետաքննությամբ պարզեցինք, որ նա միակ տուժածը չէր և մեր հրապարակումից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը միջնորդեց քննել դատավորի վարքը: 2013թ. Դատավորի լիազորությունները դադարեցվեցին։
  • 2014 թ գրել էինք թիվ 190 դպրոցում տնօրենը դրամահավաք է կազմակերպում՝ 3000 դրամ: 2014թ. «Ժողովուրդ»-ի հրապարակման հաջորդ օրը հավաքած դրամները հետ բաժանվեցին:
  • 2014թ. գրեցինք, որ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը «Արջի թաթ» ռեստորանում խորոված էր կերել գործընկերների հետ եւ հրաժարվել վճարել՝ պատճառաբանելով, որ միսը հում էր: Հրապարակումից հետո բարձրաստիճան ոստիկանը ռեստորանի պարտքը մարեց:
  • 2015թ գրեցինք, որ «Դավիթ Անհաղթ» պոլիկլինիկայի տնօրինությունը հրաժարվել էր վճարել հունվարի աշխատավարձը՝ պատճառով, որ պոլիկլինիկան գազի և լույսի պարտքեր ունի: 2015թ. Հրապարակումից հետո աշխատակիցները ստացան աշխատավարձը:
  • 2016թ «Շաքիի ջրվեժը անհետացման եզրին է» վերնագրով հոդվածում ահազանգել էինք, որ նման անխնա ջրօգտագործման դեպքում՝ ջրվեժի գոյությունը կարող է վտանգվել: Հրապարակումից հետո նախարարի հանձնարարությամբ ստեղծվեց հանձնաժողով, ուսումնասիրվեցին ընկերության թույլտվության պայմանները: 2016թ. Ջրօգտագործման նոր չափորոշիչներ սահմանվեցին:
  • 2016թ. քառօրյա պատերազմից հետո Հայաստանի բոլոր համայնքներում սկսեցին Արցախի համար օգնության գումարներ հավաքել: Կոտայքի մարզպետարանի կողմից տնօրեններին «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հաշվեհամարն էր տրվել Արցախի անվան տակ: 2016թ. Մեր բացահայտումից հետո հիմնադրամի անունից Արցախ փոխանցվեց 22 մլն դրամ:
  • 2016 թվականին Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը հյուրանոցի բակում  ծեծել էր իր տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբորը, ապա տարել ոստիկանություն և գործ հարուցել նրա նկատմամբ: Ժողովուրդ-ի բացահայտումից հետո ոստիկանապետ Ազիզյանը ազատվեց պաշտոնից: 2016 թ. փոխգնդապետի կալանավորված եղբոր դեմ հարուցված քրեկան գործը կարճվեց եւ նա ազատ արձակվեց:
  • 2017 Բացահայտել էինք, որ ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ` 1 ձվի դիմաց 53 դրամ վճարելու պայմանով: Մինչդեռ պարզել էինք, որ այլ ֆաբրիկաներ առաջարկել էին ձուն մատակարարել ինքնարժեքով` 40-45 դրամով: Փոխնախարար Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ մեր հրապարակումից հետո նոր պայմանագիր է կնքվել: 2017թ. Նոր գին է սահմանվել 41 և 45 դրամ`նախկին 53-ի փոխարեն:
  • 2018թ Վայոց ձորի Շատին համայնքի ընտրություններում ՔՊ համակիր Տիգրան Խուդոյանը պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Չհաշտվելով պարտության հետ` կողմնակիցներով մոտ 3 ամիս բեռնատար մեքենայով փակել էին համայնքապետարանի շենքը: Նորընտիր համայնքապետը այլ գյուղում էր աշխատում: «Ժողովուրդ»-ի աշխատակիցները գնացին դեպքի վայր, զավթիչների կողմից ենթարկվեցին բռնության: 2018թ Հրապարակումից հետո համայնքապետարանն ազատագրվեց։
  • 2019 Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ տարի օրենք էր խախտել եւ իր պաշտոնավարմանը զուգահեռ եղել «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրեն: 2019թ. Մեր հրապարակման հիմքով հարուցվեց վարույթ և քաղաքապետը շտկեց սխալը։
  • 2019թ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը ուղարկվել էր սնունդ և հիգիենիկ պարագաներ: Սակայն ղեկավարությունը որեւէ բան չէր տվել սաներին: «Ժողովուրդ» օրաթերթն այցելեց մանկատուն: Հրապարակումից հետո երեխաների հասանելիքը բաժանվեց:
  • 2020-թ. «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ Առողջապհության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով Ինֆեկցիոն հիվանդանոցին տրվել է հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» նպատակով: Սակայն ծառայություններ չեն մատուցվել և Արմեդ համակարգ չեն մուտքագրվել այդ ծավալով: Մեր բացահայտումը կցված է ՔՈՎԻԴ 19-ի քրեական գործին: Մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է գործը:
  • 2024թ Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանը ռեստորանի սեղանը շուռ էր տվել ու կռիվ արել: Այս առիթով հարուցված քրեական գործը ցանկանում էին ծածկադմփոց անել, բայց մեր հրապարակումից հետո քննիչները խնդրեցին տրամադրել միջադեպի բացառիկ տեսանյութը:  2024թ. Քրեական գործին այլ ընթացք տրվեց:
  • 2025թ  «Կյանքը ճաղերի հետեւում» ArmԼur.am-ի շարքը բանտերում պահվող անձանց մասին է՝ հենց կալանավայրից: Դատապարտյալ  Վիտալիոս Խիոնիդիսը  պատմել էր, թե ինչպես է ֆինանսակյան վիճակից դրդված մտել բանկ ու երազում էր հասնել  իր երեխաներին:  2025թ. ArmLur.am-ի  հրապարակումը մեծ հնչեղություն ստացավ եւ ՀՀ նախագահը ներում շնորհեց դատապարտյալին։
  • 2025թ հրապարակվեց զրույց Պերուի քաղաքացի Մարիա Ալվարադո Ֆլորեսի հետ։ Նա 1,5 կգ կոկաին էր տեղափոխել Հայաստան և 10 տարի կանանց բանտում է:  Մեր միջոցով խնդրում էր թույլ տալ վերադառնա իր հայրենիք: 2025թ. Դեկտեմբերից ՀՀ արդարադատության  նախարարը Պերուհուն հայրենիք արտահանձնելու գործընթաց է սկսել։
  • 2024թ․ArmLur.am-ը  Հոդված էր հրապարակել Ռուբիկ Մխիթարյանի «թեթեւ ձեռքով» իշխանություններին է հասել գրագրություն, որտեղ դատավորները ներքին քննարկումներ են ունեցել, հայհոյանքներ են հնչել իշխանության հասցեին։ Եվ ահա ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ գրագրությունը իշխանություններին հասցրել է Ռուբիկ Մխիթարյանը։ Ռուբիկ Մխիթարյանը դիմել էր դատարան և պահանջել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պարտավորեցնել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև զրպարտության համար պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել՝ 3 000 000 ՀՀ դրամի չափով։ Դատարանը 20․01․2026 թվականի վճռով որոշել է Հայցվորի պահանջը մերժել ամբողջությամբ։
  • 2025 թ «Ժողովուրդ»-ը հրապարակում էր արել , որտեղ ներկայացվել էին տվյալներ, որ Նաիրի Սարգսյանն իր իշխանական նախկին կապերն օգտագործում է իր գործատու GTB-ի գործերն առաջ տանելու համար։  Նաև հիշեցրել էինք պատերազմի օրերին գնումների և կանխիկացման վերաբերյալ շրջանառվող տվյալներ, այդ թվում՝ 3000 զրահաբաճկոնի ձեռքբերման ու 720 000 ԱՄՆ դոլարի մասին ձևակերպումներ։ Նաիրի Սարգսյանի անունով դուրս էր գրվել կանխիկ գումար բյուջեից։ 2026թ․ Ընդգծենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է դատարանում՝ ապացուցելով բոլոր փաստարկների իսկությունը»։Սա «Ժողովուրդ»-ի աշխատանքի վայրկյանաչափն էր:



Լրահոս