Սուրեն Պապիկյանը կատարեց իր խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կատարեց իր խոստումը եւ հետամուտ եղավ Շատին համայնքում ստեղծված ամենաթողության մթնոլորտի վերացմանը: Ինչպես հայտնի է, 2017թ. ՏԻՄ ընտրություններում Շատինի գյուղապետի թեկնածուներից նախկինում ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին:

Նա, չհաշտվելով իր պարտության հետ, տեւական ժամանակ է` իր կողմնակիցների հետ միասին պարբերաբար բողոքի ցույցեր է կազմակերպում: Ավելի քան երեք ամիս է, ինչ Շատին համայնքի մոտ 20 բնակիչ զավթել են համայնքապետարանը` ամբողջությամբ պարալիզացնելով համայնքի աշխատանքները: Նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանն էլ, տեսնելով, որ չի կարողանում մուտք գործել համայնքապետարան, ստիպված է եղել համայնքի աշխատանքները իրականացնել Թառաթումբ համայնքում:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցներն այցելել են Շատինի համայնքապետարան` հասկանալու եւ լուսաբանելու այնտեղ կատարվող իրադարձությունները, որտեղ բնակիչները խոչընդոտել էին նրանց մասնագիտական գործունեությունը:

Արդյունքում հարուցվել է քրեական գործ: Իսկ ահա նախարար Պապիկյանը նշել էր, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, եւ իրավապահները նրան խոստացել են 10 օրվա ընթացքում խնդիրը կարգավորել: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 10 օրվա ընթացքում խնդիրը կարգավորվել է, եւ Շատինի մի քանի ամիս զավթված համայնքապետարանը ազատագրվել է:




Լրահոս