Իտալիայում՝ Միլանում այսօր տեղի կունենա ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահքի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:
Հիշեցնենք, որ նախորդ օլիմպիական խաղերը տեղի են ունեցել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ 2022 թվականին։
Դրանք պատմության մեջ առաջին խաղերն էին, որոնք անցկացվեցին քաղաքում, որը նախկինում հյուրընկալել էր նաև ամառային օլիմպիական խաղեր։






























