Նախկին նախարարն ու լամինատի բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանը քաղաքաշինության նախարար էր նշանակվել 2012թ.-ին: Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատերն էին ՕԵԿ են մտնում միայն պաշտոն ստանալու համար:

Սամվել Թադևոսյանի` նախարար նշանակվելուց հետո ակտիվորեն լուրեր տարածվեցին այն մասին, թե նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով  և, թե միայն նա էր կարողացել վճարել այն գումարը, որը պահանջել էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Թադևոսյանն իրոք վճարունակ է: Նա զբաղվում էր Հայաստան լամինատի ներկրման բիզնեսով, իսկ հետո սկսեց նաև շինանյութ ներկրել:

ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո Սամվել Թադևոսյանը լքեց կուսակցությունը` պաշտոնը պահելու ակնկալիքով, սակայն նրա հույսերը չարդարացան: Սակայն այս ընթացքում Սամվել Թադևոսյանը կարողացել է միլիոնների հասնող դրամական միջոցներ ունենալ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի հայտարարագրից պարզ է դառնում, որ Թադևոսյանն ունի 20 մլն դրամ, 20.000 դոլար և 6.000 եվրո: Նրա եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացել են աշխատավարձերն ու գյուղմթերքը: Ընդհանուր առմամբ, 2012թ.-ից մինչ 2013թ.-ի փետրվարը, Թադևոսյանի եկամուտը կազմել է 24 մլն դրամ:




Լրահոս