Ընտանիքի անդամները, այդ թվում՝ 1-ամյա երեխան, խեղդամահ են եղել շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դեկտեմբերի 15-ին  դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Պետրովի 2-րդ նրբանցքի 14 երկհարկանի սեփական տանը 3 հոգի մահացած անձինք կան:Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ շմոլ գազի հետևանքով այս տանը մահացել են տան անդամները՝ 33-ամյա Գրիշա Շանոյանը, 21-ամյա Նաիրա Գևորգյանը և 1-ամյա Հռիփսիմե Շանոյանը:Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխան մահացել է օրորոցի մեջ:




Լրահոս