
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը armlur.am- ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանի շանսերը մեծ են ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար:
«Հանավաբար, շատ երկար են մտածել, որ նման որոշում են կայացրել»,- ասաց պատգամավորը:
-Տիկին Սարգսյան, իսկ Դուք ցանկություն ունեք Գալուստ Սահակյանին տեսնելու ԱԺ նախագահի պաշտոնում:
-Գիտեք, իմ ցանկությանը ոչ ոք չի նայում: Եթե իմ ցանկությամբ լիներ, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական կտար:
-Արդյոք Գալուստ Սահակյանը համապատասխանում է ԱԺ նախագահի պաշտոնին:
-Դե նայած ինչ նպատակ են դրել իշխանությունները: Իմ կարծիքով փորձում են Գալուստ Սահակյանի վերանշանակմամբ վերահսկել Հանրապետական մեծամասնությանը: Դա է հիմնական նպատակը:
Սոնա Դավթյան