Լևոն Աթաբեկյանը բանտում է հայտնվել գողության համար։ 11 տարեկանում առաջին անգամ գողություն է կատարել։
Մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հոկտեմբերի 02-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված առարկայի գործադրմամբ վնասելով՝ բացել է գույքի պահպանության և պաշտպանության համար նախատեսված՝ Երևան քաղաքի Թումանյան 16 հասցեում գործող «Պիցցանինի» սննդի կետի մուտքի դուռը և ապօրինի մուտք գործելով սննդի կետի սրահ՝ վերցրել է դրամարկղում եղած 98.000 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև դրամարկղի սեղանի ներքևի հատվածում դրված սև գույնի մետաղական չհրկիզվող պահարանը՝ դրա մեջ եղած 90.000 ՀՀ դրամ գումարով հանդերձ, և նույն դռնից դուրս գալով՝ հեռացել է սննդի կետից՝ այդ կերպ հափշտակելով «Պիցցանինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող մանր չափերով՝ ընդհանուր 188.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը։
«Ես դատախազներից, դատավորից չեմ վախենում, ես Աստծուց եմ վախենում։ Իմ կատարած հանցանքների համար 3 ամսական երեխաս մահացավ»։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























