Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը Արթիկի բանտում․ պատմում է դատապարտյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվականի նկարահանող խումբը «Կյանքը ճաղերի հետևում» հաղորդման շրջանակում «Արթիկ քրեակատարողական հիմնարկում» է: Դատապարտյալ Գոռ Խաչանյանը պատմում է անցկացրած տարիների մասին:

Իսկ ինչու նա հայտնվեց բանտում: Գոռ Խաչանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու անձանց դիտավորությամբ կյանքից զրկել է, սպանել է մորը և որդուն:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 228/068 տնակում: Արդյունքում դատարանը Գոռ Խաչանյանի նկատմամբ պատիժ սահմանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 17 (տասնյոթ) տարի ազատազրկում:

Գոռ Խաչանյանի խոսքով՝ իր քրեական գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

«Մեղավոր եմ ճանաչում ինձ մասամբ, դեպք էր, պատահեց, դիտավորություն չկար»:

4 երեխայի հայրը մեկ նպատակ ունի:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս