Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Արտաշատի գրասենյակից կուսակցության մեկ տասնյակից ավելի անդամների են ձերբակալել։ Ապա դրանից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել։





























