Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր․ Հակակոռուպցիոն կոմիտեն` «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս