Armenian text to speach

ԿԸՀ-ն 48 ժամ է տվել կուսակցություններին՝ փաստաթղթերի թերությունները շտկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ 17-ը` կուսակցություն, 2-ը՝ դաշինք:

ԿԸՀ-ն ուսումնասիրել է փաստաթղթերը եւ 8 քաղաքական ուժի փաստաթղթերում սխալներ գտել։ ԿԸՀ-ն 48 ժամ է տալու կուսակցություններին` փաստաթղթերի թերությունները շտկելու համար։ Դրանից հետո նոր հայտնի կլինի, թե որ քաղաքական ուժերն են գրանցվել, որոնք՝ ոչ։

Այսինքն, եթե տվյալ ուժը չհասցնի 48 ժամում թերությունները շտկել` նրա հայտը չի գրանցվի:

«Հրապարակ»-ը ներկայացնում է 8 քաղաքական ուժերին, որոնց փաստաթղթերում խնդիրներ է գտել ԿԸՀ-ն։

1.Ազգային ժողովրդական բեւեռ համահայկական կուսակցություն

2.Հայ ազգային կոնգրես կուսակցություն

3.«Հանրապետություն» կուսակցություն

4․ «Բոլորին դեմ եմ» կուսակցություն

5. «Ալյանս» կուսակցություն

6. «Դեմոկրատիա, օրենք, կարագապահություն» կուսակցություն

7. «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցություն

8. «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն։

 




Լրահոս