«Պիստ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և գործը ուղարկվել է դատարան:
Արմեն Սասունիկի Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ համարվելով քրեական հեղինակություն և հանցավոր շրջանակներում հայտնի լինելով Պիստ մականվամբ, անօրինական օգուտ ստանալու նպատակով բռնության, սպառնալիքի և անօրինական այլ գործողությունների միջոցով մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելով՝ 2025 թվականի հունվարի 17-ի դրությամբ պահպանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակություն» կարգավիճակը, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, անձի նկատմամբ բռնություն գործադրելով կատարել է առանձնապես խոշոր չափերով շորթում: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, ինչպես նաև գրավ և բացակայելու արգելք։
Նշենք, որ դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին (Պիստ Արմեն) դիմած և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։
2026 թվականի մարտի 21-ին Ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ իրավապահները Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա մի տղամարդու, որը հետախուզման մեջ էր հունվարի 7–ից։ Ձերբակալվածներից մեկը հայտնի քրեական հեղինակությանը Արմեն Իրսրաելյանն էր «Պիստ» մականունով ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























