Armenian text to speach

Խաղաղությո՞ւն, թե՞ տարհանում. Վարդենիսում «պատսպարման» վարժանքներ են. փաստաթուղթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամիսներ շարունակ հանրությանը համոզում է «խաղաղության դարաշրջանի» մեկնարկի մասին, Գեղարքունիքի մարզում արդեն կազմակերպվում են «ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանքներ։

ArmLur.am-ը Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացավ, որ այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք բնակավայրում անցկացվում են «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։

Թեև պաշտոնական ձևակերպումներով սա ներկայացվում է որպես քաղաքացիական պաշտպանությանն ուղղված հերթական միջոցառում, այն ամեն դեպքում հարցեր է առաջացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության ֆոնին։ Եթե «խաղաղության դարաշրջանն» անխուսափելի է, մարզերում ինչու են կազմակերպվում տարահանման և պատսպարման գործնական վարժանքներ։

Հատկապես սահմանամերձ Գեղարքունիքում նման միջոցառումները դժվար է ընկալել որպես պարզապես «պլանային ուսուցում»։ Տեղացիների համար դրանք հիշեցում են, որ անվտանգության սպառնալիքները ոչ միայն չեն վերացել, այլև շարունակում են մնալ օրակարգում՝ անկախ իշխանության հնչեցրած լավատեսական հայտարարություններից։ ArmLur.am-ը հիշեցնում է, որ տարածաշրջանի 3200 հեկտար հողերը 2021-ի մայիսից շարունակում են օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից։

Իշխանության հաղորդած «խաղաղության» ուղերձների և իրական անվտանգային քայլերի միջև առկա հակասությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ կառավարությունն ինքն էլ լիարժեք չի հավատում տարածաշրջանային կայունության վերաբերյալ սեփական հայտարարություններին։




Լրահոս