Armenian text to speach

Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «պահանջում են հատուկ քննարկում», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։

Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցով։

Նրա խոսքով՝ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակում։

Երևանը պետք է «որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի» ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում, որպեսզի հնարավոր լինի անցնել «ինտելիգենտ բաժանման» ճանապարհով, նշել է Պուտինը։




Լրահոս