«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի անդամ Իրինա Յոլյանն իր ելույթում ընդգծեց, որ այսօրվա պայքարը միայն քաղաքական չէ․ սա մեր ինքնության, արժանապատվության և ազգային արժեքների պահպանման պայքարն է։ Նա նշեց, որ որևէ մեկը, առավել ևս Բաքուն, իրավունք չունի թելադրելու, թե ինչպիսի սահմանադրություն, պետականություն կամ ապագա պետք է ունենա հայ ժողովուրդը։
«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»,- շեշտեց նա։
«Այսօր մեզ փորձում են համոզել, թե սա է իրական խաղաղությունը։ Բայց խաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում։ Իրական խաղաղությունը ուժեղ պետությունն է, անվտանգ սահմաններն ու արժանապատիվ ապագան՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- նշեց նա։ Ելույն անցավ գորիսեցիների բուռն ծափողջյունների և ջերմ արձագանքների մթնոլորտում։ (Գ)





























