Armenian text to speach

Վրաստանում նոր պատրիարք է ընտրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նոր պատրիարք է ընտրվել Սենակիի և Չխորոցկղիի մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի), հայտարարել է մետրոպոլիտ Անանիան՝ Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովում քվեարկությունից հետո։

«Շիոն ստացել է 22 ձայն, մետրոպոլիտ Հոբը ստացել է 9 ձայն, իսկ մետրոպոլիտ Գրիգոլը՝ 7 ձայն։ Մեկ քվե չեղյալ է հայտարարվել։ Մետրոպոլիտ Շիոն ընտրվել է Վրաստանի պատրիարք», – հայտարարել է Անանիան։

Իլյա Երկրորդը, որը գլխավորում էր Վրաց ուղղափառ եկեղեցին 1977 թվականից, մահացել է Թբիլիսիի կլինիկայում մարտի 17-ին՝ 93 տարեկանում: Իլյա Երկրորդի պատրիարքությունը Վրաց եկեղեցու պատմության մեջ ամենաերկարատևն էր:




Լրահոս