Armenian text to speach

Քոլեջի պարզաբանումը՝ Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունների վերաբերյալ․ ուսանողներին հրահանգե՞լ են մասնակցել ՔՊ քարոզարշավին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հրապարակում է մի ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը (կամ տնօրենը) հրահանգում ուսանողներին ժամը 17:00-ին լինել հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար։ Ըստ ձայնագրության՝ երբ Արսեն անունով ուսանողը ընդդիմանում է, դասախոսը պահանջում է կատարել հանձնարարվածը։

ArmLur.am-ը զանգահարեց քոլեջ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ Զրույցի ընթացքում քոլեջի կարիերայի պատասխանատուն հերքեց տեղեկությունը՝ պնդելով, որ դա թյուրիմացություն է և նման հրահանգ երբևէ չի եղել։ Նշել է, որ գոյություն ունի պետական մակարդակի որոշում և գրություն՝ ուղարկված բոլոր ուսումնական հաստատություններին, որը խստիվ արգելում է ներգրավվածությունը որևէ կուսակցության քարոզարշավին:

Նա նշեց, որ քոլեջի տնօրեն Ջերմա Սարգսյանը քաղաքում չէ և մասնակցում է եռօրյա վերապատրաստումների, իսկ ողջ կոլեկտիվը պատրաստվում է գնալ աշխատակցի հոր հոգեհանգստին։ Քոլեջի տնօրենտ չպատասխանեց մեր զանգերին։

Դեպքի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ կուսումնասիրի ներկայացված ահազանգը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում դրան կտրվի սահմանված ընթացք։ Նախարարությունից ArmLur.am-ին հայնեցին, որ շուտով կտան պարզաբանում։

Իրինա Ատանյան




Լրահոս