Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ArmLur.am-ի հրապարակած ձայնագրությունը, թե ինչպես են Հարկադիրում հարվածում քաղաքացուն․ հարկադիր կատարողն ազատվել է պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հարկադիր կատարման ծառայությունը հայտնեց, որ միջադեպի ձայնագրության անմիջական մասնակից հարկադիր կատարողը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

ArmLur.am-ը հրապարակել էր ձայնագրություն, որ Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացու են հարվածներ հասցրել, քաշքշել եւ հայհոյանքներ հնչեցրել։

Բանն այն է, որ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Նորագավիթ 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանն օրեր առաջ ահազանգել էր, որ Հարկադիր կատարման ծառայությունը պատրաստվում է տարածքից վտարել ավելի քան 30 տարի իրենց բնակատեղին շենացրած 9 հոգանոց ընտանիքին։

Հրաչյա Ալեքսանյանը պատմել էր, որ իրենց կապն այս հողի հետ տասնամյակների պատմություն ունի. դեռ կոլխոզի ու սովի տարիներին այստեղ աշխատել ու հաստատվել են իր տատն ու պապը։

Արդյունքում, քիչ առաջ Հրաչյա Ալեքսանյանին կանչում են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն եւ նրան հետ փորձում հրապարակված հայտարարություննրի մասով պարզաբանում պահանջում, հնչում է հայհոյանք ու հարվածներ են հասցնում քաղաքացուն։

Մանրամասները ՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս