Կյանքից հեռացել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի նախկին վարիչ Շողիկ Բաբկենի Ոսկանյանը։
Տասնամյակներ շարունակ նա իր կյանքը նվիրել է կրթության, մանկավարժական գիտության զարգացմանն ու սերունդների կրթությանը։ Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ մեծ ավանդ է ունեցել հայ մանկավարժական մտքի, հատկապես արևմտահայ դպրոցի և մանկավարժության պատմության ուսումնասիրման գործում։
Շողիկ Բաբկենի Ոսկանյանը հեղինակ է բազմաթիվ արժեքավոր գիտական աշխատությունների և մենագրությունների, արժանացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի հուշամեդալի։
Հոգեհանգիստը տեղի կունենա Մայիսի 18-ին, ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Կոնդի եկեղեցում։
Հուղարկավորությունընույն վայրից՝ մայիսի 19-ին,ժամը 12։30։






























