
IBF, WBA, IBO, WBO վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն միացել է ռասիզմի դեմ պայքարին՝ այդ կերպ աջակցելով «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսին:
Կլիչկոն համացանցում տեղադրել է լուսանկար, որտեղ ձեռքում պահել է բանան, որի վրա գրված է. «Ասենք ոչ ռասիզմին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին կայացած «Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղի ժամանակ տրիբունայից մեկը բանան էր նետել Դանիել Ալվեսի ուղղությամբ: