Ալվեսը որոշել է մնալ «Բարսելոնա»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը որոշել է շարունակել ելույթները կատալոնական «Բարսելոնա»-ում:

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր է կապում 31-ամյա բրազիլացու հետ և ցանկանում է, որ նա մնա ակումբում:

Իսկ ավելի վաղ Ալվեսի գործակալը հայտարարել էր, որ պաշտպանը թիմից հեռանալու է, քանի որ ակումբի կողմից գոհացնող առաջարկ չի ստացել:

Դանիել Ալվեսի և «Բարսելոնա»ի միջև գործող պայմանագիրն ավարտվելու է ընթացիկ մրցաշրջանի վերջում:




Լրահոս