Ալվեսը պայմանագրի երկարաձգումից 1 մլն բոնուս է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել պաշտպան Դանիել Ալվեսի` կատալոնական «Բարսելոնա»-ի հետ կնքած նոր երկամյա պայմանագրի ֆինանսական կողմը:

Marca-ի տվյալներով, 32-ամյա բրազիլացին ոչ միայն պահպանել է իր նախկին աշխատավարձը` 11 մլն  եվրո տարեկան, այլ նաև ստացել է 1 մլն եվրո բոնուս` պայմանագրի երկարաձգման համար:

Ընդգծվում է, որ կատալանոկան ակումբն այդպիսի քայլի է դիմել` հաշվի առնելով ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքը, որի պատճառով իրենք մինչ 2016թ. հունվարը չեն կարող նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:




Լրահոս