Armenian text to speach

Թուրքիայում 5.6 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է, որ Մալաթիա նահանգի Բաթթալգազի շրջանում վաղ առավոտյան տեղի է ունեցել 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել 7.03 կմ խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է նաև Մալաթիային հարակից Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Ադըյաման, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Էլազըղ, Կայսերի և Սիվաս նահանգներում։ Մալաթիայի քաղաքապետ Սամի Էրը նշել է, որ շատ ուժգին երկրաշարժ է եղել և մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց։




Լրահոս