Armenian text to speach

«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։

Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, դեղնականաչավուն, 11,42 գրամ զանգված և 2,79 գրամ շագանակագույն փոշեզանգված։

Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։




Լրահոս