Շուրջ երեք ամիս է, ինչ «Լիդիան Արմենիայի» նախաձեռնությամբ Ամուլսարի հարակից Գնդեվազ համայնքում իրականացվում են անգլերենի անվճար դասընթացներ դպրոցականների համար։ Ծրագրում ընդգրկված 45 աշակերտները հնարավորություն ունեն զարգացնելու և ամրապնդելու իրենց անգլերենի հմտությունները՝ ուսուցումը համադրելով հետաքրքիր կրթական միջավայրի հետ։
Կենսաբազմազանության միջազգային օրվան՝ մայիսի 22-ին, ընդառաջ երեխաներն իրենց հերթական դասը նվիրել էին բնապահպանական թեմաներին։ «Լիդիան Արմենիայի» մասնագետների միջոցով նրանք ծանոթացել են կենսաբազմազանության պահպանման կարևորությանը, ուսումնասիրել Հայաստանի Կարմիր գիրքը, քննարկել իրենց բնակավայրում հանդիպող կենդանատեսակներն ու բուսատեսակները, ինչպես նաև պարզել, թե յուրաքանչյուրն ինչ դեր կարող է ունենալ բնության պահպանման գործում։

Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքը ձևավորվում է դեռ մանկուց, իսկ գիտելիքի և արժեքների փոխանցումը կարևոր ներդրում է կայուն ապագա կերտելու ճանապարհին։
Մանրամասները՝ տեսանյութում․






























