Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Փարիզն ու Բաքուն կկարողանան հաղթահարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող «վերջին դժվարությունները»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին նշվում է Մակրոնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում՝ երկրի Անկախության օրվա առթիվ։
Մակրոնը նաև վերահաստատել է երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակելու մտադրությունը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցությունը։

























































































