Մայիսի 26-ին կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով վերաքննիչ բողոքների նախնական քննությունը։ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակրանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լեւոն Մնացականյանը եւ մյուսները։
Ադրբեջանական լրատվամիջոցնեդից տեղեկանում ենք, որ նիստի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են դատարանի կազմը և թարգմանիչները, պարզաբանվել հայ գերիների անձնական տվյալները, բացատրվել նրանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները։
Դատարանը հայտնել է, որ գործի վերաքննիչ քննությունը կանցկացվի հունիսի 2-ին՝ առանց լրացուցիչ ապացույցների ուսումնասիրման։
Ի՞նչ կարող է փոխվել և ի՞նչ սպասելիքներ կան Բաքվի Վերաքննիչ դատարանից ներկայացնում է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































