«Օրերս ՀԷՑ ՓԲԸ կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարում է կատարվել»։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով․
«2025թ. հուլիս ամսվա դրությամբ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պահին Ընկերությունն ուներ վարկային պարտավորություններ միջազգային և տեղական բանկերի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները) գծով շուրջ 396,8 մլն ԱՄՆ դոլարի չափով, որից միայն միջազգային բանկերին՝ շուրջ 123,3 մլն ԱՄՆ դոլար (ընդ որում՝ Ընկերության 100% բաժնետոմսերի գրավադրմամբ):
Այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն ԱՄՆ դոլար, որից միջազգային վարկերի գումարը՝ 93,2 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման շրջանում միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները նվազեցրել ենք մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով (այդ թվում՝ վաղաժամկետ մարումներով)։
Ընդ որում՝ վճարումներն իրականացվել են բացառապես սեփական միջոցների հաշվին ընթացիկ ֆինանսատնտեսական բնականոն գործառնություններին զուգահեռ, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման»։






























